Նպատակ ունենալով զարգացնել և հզորացնել Հայաստանի Հանրապետությունը և Արցախը, մեր նախաձեռնող խումբը ներգրավում է շահագրգիռ այն անձանց և կազմակերպություններին, ովքեր պատրաստ են ծառայեցնել իրենց մասնագիտական կարողությունները, փորձը և ներուժը ի շահ մեր Հայրենիքի: Մեր հիմնական խնդիրն է օգնել անհատներին և կազմակերպություններին այդ նպատակին հասնելու համար։
Մենք ձգտում ենք․
- ստեղծել հնարավորություններ նրանց համագործակցության համար, - ընդլայնել և զարգացնել նրանց գործունեությունը, - մշակել նոր համատեղ նախագծեր, որոնք կիրականացվեն Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:
Այդ նպատակով 2021թ. ամռանը նախատեսվում է Երևանում կազմակերպել համաժողով՝ հետաքրքրված անձանց և կազմակերպությունների մասնակցությամբ:
Ֆորումի ձևաչափը․
Օգոստոսի 12-ին. կազմակերպությունների և կոմերցիոն ընկերությունների պրեզենտացիաներ Օգոստոսի 13-14-ին. աշխատարաններ (վորքշոփներ)
Պրեզենտացիաների օրը մասնակիցները կներկայացնեն իրենց գաղափարները և փորձը: Աշխատարանների ընթացքում մասնակիցները կկազմեն համատեղ ծրագրեր և թիմեր՝ այդ ծրագրերը կյանքի կոչելու նպատակով:
Հնարավոր է նաև առցանց մասնակցության ձևաչափը:
Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված անձանց միանալ աշխատարանների և պրեզենտացիաների կազմակերպմանը։
Առաջարկում ենք նախապես ներկայացնել ձեզ հետաքրքրող աշխատարանի թեման կամ նպատակը։ Կարդացեք ստորև աշխատարանների կազմակերպման, ընտրության և անցկացման մասին:
Կարևոր ամսաթվեր
Աշխատարաններ (օգոստոսի 13-14-ին) Աշխատարանների ներկայացման վերջնաժամկետ ՝ Մայիսի 15-ը Աշխատարանների մասնակիցների գրանցումը ՝ Ապրիլի 15-ից - Հուլիսի 10-ը
Պրեզենտացիաներ (օգոստոսի 12-ին) Պրեզենտացիաների ներկայացման վերջնաժամկետ ՝ Հունիսի 15-ը Պրեզենտացիաների մասնակիցների գրանցումը ՝ Ապրիլի 15-ից - Հուլիսի 10-ը
Մասնակցությունը անվճար է:
Աշխատարանների ծրագիր և ժամանակացույց Օգոստոսի 13-14 Իբիս Հյուրանոց, 5/1 Հյուսիսային պողոտա, Երևան