A Found dream. Creative Spaces Initiative
Organizers:
Hermine Karapetyan
Tatevik Grigoryan

Maximum size: 25 people
Duration: 5 hours
Languages: English, Armenian, Russian
Registration: Closed

This initiative aims to give a new meaning to buildings and areas that are currently unused due to various circumstances. We want to restore such areas giving them a new meaning as creative spaces.

This initiative started in 2020 during the war, when a former kindergarten building in Ashtarak was provided as a meeting place for children of displaced families. Despite the limitations of the old building, makrame, puppetry, sculpting with plasticine, postcard making, and other arts and crafts classes were organized for the children.

At the workshop we will present
1. The potential of creative youth in Armenia,
2. Opportunities for creative activities in the regions made possible by repurposing the buildings.

The goal of the workshop is to create a network of creative people and organizations interested in
- creating a map and inventory of buildings which can be revived as creative spaces in Armenia's regions,
- working in Armenia's regions to create creative environments and develop the creative potential of children and youth in the regions.


We will be happy to work with people in Armenia and foreign partners willing to support and/or participate in organizing exhibitions, festivals and other events for children and teenagers in the regions, assist in the renovation of buildings for creative spaces, and help equip them.

    Գտնված երազ. Ստեղծարար միջավայրերի ստեղծման նախաձեռնություն
    Կազմակերպիչներ`
    Հերմինե Կարապետյան
    Տաթևիկ Գրիգորյան

    Առավելագույն մասնակիցների քանակը՝ 25 մարդ
    Տևողությունը ՝ 5 ժամ
    Լեզուները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
    Գրանցումը՝ Փակ է

    Մեր նախաձեռնությամբ ցանկանում ենք նոր իմաստ հաղորդել այն տարածքներին, որոնք տարբեր հանգամանքներով պայմանավորված չեն օգտագործվում: Մենք ցանկանում ենք վերաիմաստավորել այդ տարածքները:

    Այս նախաձեռնությունը սկիզբ է առել 2020 թվականին պատերազմի ժամանակ: Աշտարակ քաղաքում մանկապարտեզի նախկին շենքը տրամադրվեց տեղահանված ընտանիքների երեխաների հետ աշխատելու համար: Չնայած շենքի սահմանափակ հնարավորություններին երեխաները մասնակցում են տարբեր խմբակների՝ մաքրամե, տիկնիկագործություն, բատիկա, պլաստիլինով քանդակագործություն, բացիկների պատրաստում և այլն:

    Մենք աշխատարանի մասնակիցների կներկայացնենք՝
    1. Ստեղծարար երիտասարդների ներուժը Հայաստանում
    2. Տարածքների վերաիմաստավորման միջոցով ստեղծարար գործունեություն ծավալելու հնարավորությունները ՀՀ մարզերում

    Աշխատարանի միջոցով մենք ցանկանում ենք ձևավորել ցանց ստեղծարար մարդկանց կամ կազմակերպությունների հետ, ովքեր՝
    • պատրաստ են քարտեզագրել Հայաստանի՝ ստեղծարար միջավայրի հնարավորությամբ տարածքները,
    • ցանկանում են մարզերում աշխատել ստեղծարար միջավայրերի ստեղծման և ստեղծարար ներուժի զարգացման ուղղությամբ,
    • պատրաստ են սեփական ներդրումն ունենալ մարզերում երեխաների ու պատանիների ստեղծարար պոտենցիալի բացահայտման աշխատանքներում:

    Մենք ուրախ կլինենք համագործակցել արտերկրի այն գործընկերների հետ, ովքեր կարող են աջակցել մարզերում երեխաների և պատանիների մասնակցությամբ միջոցառումների կազմակերպմանը, օրինակ ցուցահանդեսներ, փառատոններ, փորձի փոխանակման ծրագրեր, կաջակցեն մարզերում առկա տարածքների վերանորոգման, ստեղծարարությունը խթանող գույքի կահավորման հարցերում:

    Եթե դուք պատրաստ եք առաջարկել, մշակել, իրականացնել համատեղ ծրագրեր ստեղծարար ոլորտների զարգացման ուղղությամբ՝ դրանց մասնակից դարձնելով մարզերի երեխաներին ու պատանինեներին, ապա ուրախ կլինենք տեսնել ձեզ աշխատարանում:
    Найденный сон: пространства для творчества
    Организаторы:
    Эрмине Карапетян
    Татевик Григорян

    Максимальное количество участников: 25 человек
    Продолжительность: 5 часов
    Языки: Английский, армянский, русский
    Регистрация: Закрыта
    Наша инициатива направлена на то, чтобы придать новое значение зданиям, которые в настоящее время, по разным причинам, не используются. Мы хотим восстановить такие здания для создания в них среды для творчества.

    Данная инициатива родилась в 2020 году во время войны, когда здание бывшего детского сада в Аштараке было предоставлено для занятий с детьми перемещенных семей. Несмотря на ограничения старого здания, в нем были организованы различные занятия: макраме, изготовление кукол, лепка из пластилина, изготовление открыток и другие уроки декоративно-прикладного искусства.

    На семинаре мы представим
    1. Потенциал творческой молодежи Армении,
    2. Возможности расширения творческой деятельности в регионах в результате переоборудования в данное время заброшенных зданий.


    Цель данного рабочего семинара - организовать сеть творческих людей и организаций, заинтересованных в
    - создании карты и инвентаря заброшенных зданий в регионах Армении, которые можно возродить для творческой деятельности,
    - работе по созданию творческой среды и развития творческого потенциала детей и молодежи в регионах Армении.

    Мы будем рады сотрудничать с соотечественниками и зарубежными партнерами, готовыми поддержать инициативу или участвовать в организации выставок, фестивалей и других мероприятий для детей и подростков в регионах, помочь в ремонте зданий и их переоборудовании для разнообразной творческой деятельности.