ԱՖԱ - ն (
Americans for Artsakh) Վաշինգտոնում տեղակայված ԱՄՆ հասարակական բարեգործական կազմակերպություն է, որն աջակցում է Արցախի Հանրապետությանը:
ԱՖԱ խորհրդի անդամը կներկայացնի Արցախի կարիքավոր ընտանիքների ուսանողների համար առկա ծրագիրը, նրա պատմությունն ու առկա մարտահրավերները:
Այս սեմինարի նպատակն է գտնել ուղիներ բացահայտելու լավագույն աշակերտներին և ուսանողներին Արցախից և Հայաստանի սահմանամերձ գյուղերից: Արտերկրից հրավիրված կազմակերպությունների և ազգային համալսարանների ներկայացուցիչները հրավիրվում են ներկայացնել իրենց ծրագրերը և խորհուրդները, որոնցով կարող են աջակցել ԱՖԱ - ին `առկա կրթաթոշակային ծրագիրն առավել արդյունավետ դարձնելու, կիրառվող պայմանների լավացման, չափորոշիչների հստակեցման համար, որպեսզի հայտնաբերեն և աջակցեն Արցախի և Հայաստանի սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքների լավագույն ուսանողներին, ինչպես նաև կաջակցեն առկա ծրագրի ընդլայմանը։
Հրավիրում ենք.
• համալսարանների ներկայացուցիչների,
• մարզպետարանների ներկայացուցիչների,
• ՀԿ-ների ներկայացուցիչների, ովքեր ունեն նմանատիպ նախագծեր,
• այս ոլորտի շահագրգիռ կամավորների և մասնագետների: