Առաջ Միասին

Օգոստոսի 4-6, 2021
Երևան, Հայաստան



Նորություններ.
- Առաջ Միասին Ֆորում-2022 ժամկետներն ու վերջնաժամկետները հայտարարված են:
- Մենք այս տարի համագործակցում ենք reArmenia-ի հետ։
- Ֆորում-2022-ի վերաբերյալ տեղեկատվական վեբինարը տեղի կունենա մարտին:
- Դիտեք Ֆորում-2021 ռետրոսպեկտիվը և դրա մասին պատմող հոդվածը:
Առաջ Միասին Ֆորում 2022
Համահայկական համագործակցության երկրորդ համաժողովը Երևանում

Գիտակցելով Հայաստանի և Արցախի զարգացման ու հզորացման խնդիրների հրատապությունը՝ անհատներ և կազմակերպություններ ամբողջ աշխարհից միավորում են ուժերը դրանք լուծելու համար: Շատերը փնտրում են ուղիներ իրենց ժամանակը, հմտությունները և գաղափարները ի շահ մեր Հայրենիքի ծառայեցնելու համար: Մեր հիմնական խնդիրն է օգնել անհատներին և կազմակերպություններին այդ նպատակին հասնելու համար.

- ստեղծել հնարավորություններ նրանց համագործակցության համար,
- ընդլայնել և զարգացնել նրանց գործունեությունը,
- մշակել նոր համատեղ նախագծեր, որոնք կիրականացվեն Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

Հիմնվելով առաջին համահայկական համագործակցության ֆորումի(
Ֆորում-2021) հաջողության վրա, հրավիրում ենք Ձեզ դառնալու Ֆորում-2022-ի ակտիվ մասնակից:
Ֆորումի ֆորմատ:

Օգոստոսի 4 - Պրեզենտացիաների օր

Օգոստոսի 5-6 - Աշխատարաններ

Պրեզենտացիաների ընթացքում բանախոսները կներկայացնեն իրենց կազմակերպությունները և համագործակցության կարիքները, կկիսվեն իրենց գաղափարներով և փորձով:

Աշխատարանների ընթացքում մասնակիցները կհամախմբվեն համագործակցային թիմերում՝ աշխատելու կոնկրետ նպատակների և պլանների վրա:

Ֆորումի միջոցառումները տեղի են ունենում անձամբ: Հնարավոր կլինի սահմանափակ առցանց մասնակցություն։

Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված կողմերին միանալ մեզ՝ ներկայացնելով պրեզենտացիաների և աշխատարանների առաջարկներ: Տեղեկություն այն մասին, թե ինչպես են կազմակերպվում, ընտրվում և անցկացվում աշխատարանները, ներկայացված են ստորև: Առաջարկների ներկայացման վերջնաժամկետները՝ այստեղ:

Կարևոր ամսաթվեր
Աշխատարաններ ` Օգոստոսի 5-6
Աշխատարանների ներկայացման վերջնաժամկետ ՝ Ապրիլի 1
Աշխատարանների մասնակիցների գրանցում ՝ Մայիսի 1-Հունիսի 15

Պրեզենտացիաներ ` Օգոստոսի 4
Պրեզենտացիաների ներկայացման վերջնաժամկետ՝ Հունիսի 15
Պրեզենտացիաների մասնակիցների գրանցում՝ Մայիսի 1- Հուլիսի 10

Մասնակցությունը անվճար է:


Ի՞նչ է աշխատարանը (workshop)
Ի՞նչ է աշխատարանը (վորքշոփը)
երևի այսպես ավելի լավ է Միևնույն գաղափարի կամ խնդրի շուրջը մասնակիցները կարող են համախմբվել և համագործակցել աշխատարանների միջոցով։

Առաջ Միասին ֆորումի աշխատարանները անցկացվում են օֆլայն։


Ո՞վ կարող է առաջարկել աշխատարան

Ցանկացած մասնակից կարող է առաջարկել իր գաղափարը և կազմակերպել աշխատարան `լրացնելով Աշխատարանի Առաջարկը: Յուրաքանչյուր աշխատարանի համար անհրաժեշտ է 2 կամ ավելի կազմակերպիչ:

Աշխատարանի ամբողջական նկարագրությունը ստանալուց հետո մենք այն կտեղադրենք այս կայքում և կհայտարարենք աշխատարանով հետաքրքրվող մասնակիցների գրանցման սկիզբը:

Ի՞նչ են անում աշխատարանի կազմակերպիչները

Աշխատարանի կազմակերպիչները.

- սահմանում են խնդիրը / առաջադրանքը (Աշխատարանի Առաջարկը),
- աշխատարանի հրապարակումից հետո հրավիրում են մասնակիցներին, հավաքագրում են նրանց կարծիքները,
- ստացված դիմումներից ընտրում են մասնակիցներին,
- աշխատարանից առաջ կապ են հաստատում բոլոր գրանցված մասնակիցների հետ,
- վարում են աշխատարանը,
- պատրաստում են արդյունքների ամփոփ զեկույց:

Ի՞նչ է անում Առաջ Միասին թիմը

ֆորումի կողմից տրամադրվում է սենյակ և հարմարություններ հանդիպելու համար: Մեր թիմը կաջակցի հանրայնացման և գրանցման հարցերում:
Սակայն ֆորումի թիմը պատասխանատվություն չի կրում աշխատարանի բովանդակության, դրա կազմակերպման և մասնակիցների հավաքագրման համար:
Ինչպե՞ս վարել աշխատարանները

Աշխատարանի տևողությունը նախատեսվում է 2-ից 6 ժամ (ընդմիջումներով)՝ կախված մասնակիցների քանակից և առաջադրանքի ծավալից:

Բոլոր աշխատարանները պետք է ներառեն.
Նախապատրաստական փուլ - աշխատարանից առաջ - կապ հաստատեք գրանցված մասնակիցների հետ, պատասխանեք հարցերին, ուղարկեք օրակարգը և այլն:

Փուլ 1 - աշխատարանի ժամանակ. Ծանոթություն և մասնակիցների
ներկայացում, քննարկում:

Փուլ 2- աշխատարանի ժամանակ. Նպատակի սահմանում, նպատակին
հասնելու համար համատեղ գործունեության պլանավորում։
Աշխատարանի Առաջարկ
Որպես աշխատարանի կազմակերպիչ`
Դուք կունենաք որոշիչ դեր սեմինարի թեմաների և օրակարգի որոշման հարցում:
Աշխատարան կազմակերպելու հայտերը լրացման վերջնաժամկետը 2022 թվականի ապրիլի 1-ն է:

Առաջարկ-հայտը ստանալուց և այն դիտարկելուց հետո մենք կապ կհաստատենք ձեզ հետ կայքում աշխատարանի էջ ստեղծելու նպատակով, ինչպես նաև կօգնենք գրանցել աշխատարանի մասնակիցներին:

Ընտրության չափանիշներ.
Ֆորումում ընդգրկվելիք աշխատարանների վերջնական ընտրությունը հիմնվելու է

- աշխատարանից ակնկալվող ազդեցությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի տնտեսական ու սոցիալական զարգացման վրա,
- նոր համագործակցության հեռանկարների,
- գրանցված մասնակիցների քանակի վրա:

Ֆորում- 2021 աշխատարանների օրինակները կարող եք տեսնել այստեղ:




Աշխատարանի առաջին կազմակերպիչի էլ հասցեն
Առաջին կազմակերպիչի անունը և ազգանունը
Առաջին կազմակերպիչի սոց կայքի հղումը (օր. LinkedIn)
Աշխատարանի երկրորդ կազմակերպիչի էլ հասցեն
Երկրորդ կազմակերպիչի անունը և ազգանունը
Երկրորդ կազմակերպիչի սոց կայքի հղումը (օր. LinkedIn)
Աշխատարանի վերնագիրը
Մասնակիցների առավելագույն քանակը
Ակնկալվող տևողությունը
Աշխատարանի լեզու(ներ)
Աշխատարանի նպատակը
Ում կցանկանայիք տեսնել աշխատարանում
Շնորհակալություն Ձեր առաջարկի համար: Մենք Ձեզ հետ կկապվենք երկու կամ երեք օրվա ընթացքում:
Պրեզենտացիայի Առաջարկ
Պրեզենտացիայի հայտի լրացման վերջնաժամկետը 2022 թ-ի հունիսի 15-ն է։

Պրեզենտացիայի տևողությունը պետք է չգերազանցի 15 րոպեն։ Պրեզենտացիան պետք է ներառի ձեր կազմակերպության նկարագիրը այն մարդկանց համար, որոնք կցանկանան միանալ ձեր առաքելությանը։
Հետևաբար, այն պետք է արտացոլի
  • ձեր գործունեությությունը և նպատակները,
  • նվաճումները,
  • կարիքները,
  • նոր անդամների ներգրավման ծրագրերը։
Խնդրում ենք հայտի ամփոփագրում անդրադարնալ վերոնշյալ կետերին:
Ձեր ամփոփագիրը կօգտագործվի Ֆորումի ծրագրում ձեր պրեզենտացիյան հայտարարելու համար:

Առաջարկ-հայտը ստանալուց և այն դիտարկելուց հետո մենք կապ կհաստատենք ձեզ հետ՝ հաստատելու ձեր մասնակցությունը և այլ մանրամասների համար:

Նախորդ Ֆորում-2021-ի օրինակները կարող եք գտնել մեր YouTube-յան ալիքում և նախորդ ներկայացումների օրվա Պրեզենտացիաների օրվա ծրագիրում:

Ներկայացնողի էլ հասցեն
Ներկայացնողի անունը և ազգանունը
Կազմակերպության անվանումը
Կազմակերպության կայք կամ սոց կայքի հղում
Այլ ներկայացնողներ, ներառյալ սոց կայքի հղումը (օր. ՝ LinkedIn)
Պրեզենտացիայի վերնագիրը
Ներկայացման լեզու(ներ)
Ամփոփագիր. հակիրճ նկարագրեք ձեր գործունեությությունը և նպատակները, կարիքները և նոր անդամների ներգրավման ծրագրերը։
Ի՞նչ տեսակ համագործակցության կարիք ունեք (օրինակ՝ տեխնիկական, իրավական, շինարարական և այլն): Ինչպիսի՞ մասնագետ կամ կազմակերպություն կարող է օգնել ձեզ առաջ տանել ձեր նպատակները:
Շնորհակալություն Ձեր առաջարկի համար: Մենք Ձեզ հետ կկապվենք երկու կամ երեք օրվա ընթացքում:
Հարցեր ունե՞ք: Ցանկանում եք մասնակցե՞լ:
Կապվեք մեզ հետ:
Ուղարկեք Ձեր հարցը կամ առաջարկների ու նպատակների հակիրճ նկարագիրը:
Մենք կպատասխանենք 2-3 օրվա ընթացքում
Էլ հասցե
Անուն և ազգանուն
Ձեր հաղորդագրությունը
Նկարը՝ Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ»
Լոգո՝ Ելենա Աբրահամյանի