Հայկական թվային առողջապահության նախաձեռնությունը առաջարկվել է Թվային առողջապահության հայկական ասոցացիայի կողմից: Այն ներկայացվեց անցիալ տարի Հայեր Առաջ Միասին ֆորումի շրջանակներում տարբեր պետական և մասնավոր ներկայացուցիչներին։ Նախագծի նպատակն է ստեղծել Թվային առողջապահության կլաստեր, որը կխթանի Հայաստանի և Արցախի տեխնալոգիական և էկոնոմիկայի զարգացումը։ Նախագծի ակնկալվող առդյունքներից են նաև առողջապահական համակարգի արդիականացումը և մասնագիտական աշխատատեղերի ստեղծումը կրթական, առողջապահական և բարձր արդյունաբերության բիզնեսի ոլորդներում։
Հաջորդիվ, նախաձեռնող խումբը համագործաքցել է բազմաթիվ շահառուների հետ նախաձեռնության կառավարման և իրագործման վերաբերյալ։ Այդ աշխատանքի արդյունքում, խումբը ապահովեց նվիրադրություն հաջորդ քայլի՝ Իրագործելիության Ուսումնասիրության համար։ Ուսումնասիրության նպատակն է գնահատել առկա իրավիճակը Թվային առողջապահության ներդրման տեսանկյունից, որպես Հայաստանի և Արցախի էկոնոմիկայի և սոցիալական բարելավման խթանիչ ուժ։ Ուսումնասիրությունը ներկայացնելու է հստակ հաջորդ քայլեր` Հայկական թվային առողջապահության նախաձեռնության իրականացման համար։
Այս աշխատարանը նպատակ ունի՝
1. Ներկայացնել աշխատանքների ներկա դրությունը,
2. Ներրկայացնել Իրագործելիության Ուսումնասիրություն դիտարկումները,
3. Հետաքրքրվող շահառուների հետ քննարկել հաջորդ քայլերը։
Հրավիրում ենք հետևյալ շահառուների ներկայացուցիչներ՝
- Առողջապահության, Բարրձր Տեխնալոգիաների, Էկոնոմիկայի, և Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարություններ
- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը
- Հայաստանի էլէկտրրրոնային առողջապահության ազգային օպերատոր
- Ներդրողներ և այլ տեղական և սփյուռքից կազմակերրպություններ
- Միջազգային կազմակերրպություններ (ԱՀԿ, Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ)
- ԲՈՒՀեր, այլ գիտահետազոտական կազմակերրպություններ
- Բժշկական հաստատություններ
- Ապահովագրական ընկերություններ
- Բարձր տեխնոլոգիական / թվային առողջապահւոթյան ընկերություններ
- Հասարակություն