Աշխատարանի նպատակն է.
- իրականացնել Կրթական նախագծեր հայագիտության՝ մշակույթի, պատմության, և այլ ոլորտներով, ներգրավելով Սփյուռքի և Հայրենիքի համապատասխան մասնագետների հետ՝ համախմբելով Սփյուռքի և Հայրենիքի երեխաների և երիտասարդների խմբերին, կրթել սեփական պատմության, մշակույթի, լեզվի իմացությամբ,
- իրականացնել հետազոտություններ արդեն ստեղծված և վերապատրաստումներ իրականացրած խմբերով՝ ուսումնասիրելու մեր և հարևան երկրների պատմությունը,
- հետազոտության արդյունքներն օգտագործել, ներկայացնելով համապատասխան ատյաններում՝ Հայկական պետության և հայի անբիծ պատվի փրկության և պահպանության համար,
- սովորեցնել Բանավիճել հայագիտության թեմաներով,
- փորձի փոխանակում երիտասարդների շրջանակում Հայաստան – Սփյուռք այցելություններով:
Նախաձեռնությունը միտված է զարգացնել հայագիտության, հետազոտական աշխատանքների իրականացման, փորձի փոխանակման արդյունավետ համակարգի ներդրմանը: Այս ծրագրի երկարաժամկետ նպատակն է կրթության միջոցով բարձրացնել Հայրենիքի անվտանգության և պաշտպանվածության մակարդակը:
Աշխատարանի ընթացքում նախատեսվում է․
- Ներկայացնել «Ցանցային Պետություն» համահայկական հիմնադրամի կողմից իրականացրած հայագիտական թեմաներով դասընթացները, ներկայացնել ոլորտային մասնագետներին նախագծի գաղափարը և ստանալ նրանց հետադարձ կապը, տվյալ ոլորտում նրանց փորձառության վերաբերյալ,
- Մասնակիցների հետ քննարկել նախագծի կողմից դրված խնդիրների լուծմանն ուղղված այլ գաղափարներ, առաջարկություններ, տարբերակներ և այլն,
- Հավաքագրել մասնակիցներների այլ գաղափարները՝ երեխաների և երիտասարդների հայագիտության մասին գիտելիքների և հետազոտական աշխատանքների իրականացման մակարդակի բարձրացման նպատակով,
- Մասնակիցների հետ քննարկել և համաձայնեցնել իրականացված դասընթացների և հոտազոտությունների նախագծերի լրամշակման աշխատանքներում նրանց ներգրավվածության հնարավորությունները,
- Քննարկել և համաձայնեցնել նախագծերի առաջխաղացման և ֆինանսավորման ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքների նախնական պլանը (մասնակիցների համապատասխան հետաքրքրվածության պարագայում):
Հրավիրում ենք մասնակցել աշխատարանին բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հայագիտության տարածման, Հայոց մշակույթի և պատմության ոլորտում նորարարական կրթական նախագծերի մշակման և ներդրման աշխատանքներով։ Մասնավորապես, հրավիրում ենք.
- ժամանակակից ուսուցման խաղային մեթոդներով հետաքրքրված մանկավարժների,
- հետազոտական աշխատանքներ,
- իրավախորհրդատվություն իրականացնող մասնագետների,
- այլ պետություններում Հայաստան ներկայացնող անձանց,
- ֆոնդահայթայթման մասնագետների
- այլ հետաքրքրված անձանց: